Լրահոս

28.06.2019 13:20


Կարեն Միրզոյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

Կարեն Միրզոյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Կարեն Միրզոյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից, վարչապետը որոշումը ստորագրել է հունիսի 28-ին:

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Կարեն Միրզոյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,-նշված է որոշման մեջ:

Կարեն Միրզոյանն Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2012 թ. սեպտեմբերի 22-ից մինչև 2017թ. սեպտեմբերի 25-ը:

Այս խորագրի վերջին նյութերը