Տնտեսական

28.06.2019 13:55


Դեմ չեմ, որ լինեն գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ․ ՏՄՊՊՀ անդամի թեկնածու (տեսանյութ)

Դեմ չեմ, որ լինեն գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ․ ՏՄՊՊՀ անդամի թեկնածու (տեսանյութ)

ԱԺ-ն քննարկում է ՏՄՊՊՀ անդամի ընտրության հարցը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ վարչապետը հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Էդգար Ճաղարյանի թեկնածությունը՝ երկու տարի ժամկետով։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թեկնածուից հետաքրքրվեց, թե ինչպիսի առաջարկ ունի, որպեսզի գերիշխող դիրքի հնարավորությունները նվազեն և որևէ տնտեսվարող իր գերիշխող դիրքը չչարաշահի։

Էդգար Ճաղարյանը նշեց, որ ինքն անձամբ դեմ չէ նրան, որ լինեն գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններ։

Այս խորագրի վերջին նյութերը