Հովհաննես Մարգարյանը գոհ է ՀՀ արտաքին քաղաքականությունից
Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը ևս գնահատել է ՀՀ նախագահի պաշտոնավարման երկու տարիները.
-Այն կառուցողական, նախաձեռնողական քաղաքականությունը, որը վարվում է, կարծում եմ՝ և՛ երկրի ներսում, և՛ երկրի սահմաններից դուրս արժանանում է բարձր գնահատականի,-հայտարարել է Հ. Մարգարյանը։
«7օր»-ը Հ. Մարգարյանին հարց է ուղղել, թե նա իր կարծիքին կմնա՞ այն բանից հետո, եթե հայ-թուրքական արձանագրությունները վերջնականապես ձախողվեն։
-Այո՛, կառուցողական է քաղաքականությունը, որովհետև «ֆուտբոլային» դիվանագիտության շրջանակներում նախագահ Գյուլը հրավիրվեց Հայաստան, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ սկսվեց։ Բնականաբար, այս հանդիպումներն իրենց պտուղները տալու են, որպեսզի արձանագրություններն առանց նախապայմանների վավերացվեն Թուրքիայի կողմից։

7or.am