Լրահոս

28.06.2019 16:00


Սարսափելի դեպք Գեղարքունիքում. 7–ամյա աղջիկը խեղդվել է Մարտունի գետում

Սարսափելի դեպք Գեղարքունիքում. 7–ամյա աղջիկը խեղդվել է Մարտունի գետում

7–ամյա աղջիկը խեղդվել է Մարտունի գետում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով`մոտ մեկ ժամ Մարտունի քաղաքի հրշեջ-փրկարարները, ոստիկաններն ու Գեղհովիտ գյուղի բնակիչները Մարտունի գետում փնտրել են Գեղհովիտ գյուղում ապրող 7-ամյա աղջկան։

Աղջիկը քրոջ հետ իջել է գետի ափին խաղալու և ընկել է ջուրը։ Գետն անցնում է իրենց գյուղի մոտով։ Ավագ քույրը, որը 10 տարեկան է, փորձել է կրտսերին գետից դուրս բերել, բայց չի կարողացել։ Երեխան աղմկել է ու կատարվածի մասին տեղեկացրել ծնողներին և համագյուղացիներին, վերջիններս էլ՝ իրավապահներին։

Մոտ մեկ ժամ տևած որոնողական աշխատանքներից հետո աղջկա դին գտել են Մարտունի քաղաքի սկզբնամասում՝ գետի մեջ։ Աղջկան գետը մոտ երկու կիլոմետր տարել էր։ Նա այս տարի պետք է դպրոց հաճախեր։

Այս խորագրի վերջին նյութերը