Աշխարհ

28.06.2019 17:29


Ֆրանսիայում շոգը ռեկորդներ է սահմանում

Ֆրանսիայում շոգը ռեկորդներ է սահմանում

Ֆրանսիան կարող է գերազանցել ամենաբաձր ջերմաստիանի ռեկորդը սաստիկ շոգի ժամանակաշրջանի ողջ պատմության ընթացքում, որն այս այս շաբաթ ընդգրկել է ամբողջ Եվրոպան: Ընթացիկ ռեկորդը +44.1 C է, հաղորդում է BBC-ն:

Ֆրանսիայի ազգային օդերեւութաբանական ծառայությունը աննախադեպ կարմիր զգուշացում է հայտարարել երկրի հարավային 4 շրջանների համար:

Եվրոպայում դժոխային շոգ է տիրում: Գերմանիան, Ֆրանսիան, Լեհաստանը եւ Չեխիան հունիսին ամենաբարձր ջերմաստիճաններն են գրանցվել, իսկ Իսպանիայում հրշեջները պայքարում են վերջին 20 տարում ամենասարասփելի կատալոնյան հրդեհների դեմ:

Օդերեւութաբանները պնդում են, որ շոգի պատճառ է հյուսիսային Աֆրիկայից ներթափանցած տաք օդը: Այն Կենտրոնական Եվրոպայում բարձր ճնշման պատճառ է դարձել: Սպասվում է, որ Ֆրանսիայի հարավում՝ Գար, Վոկլյուզ, Էրո եւ Բուշ դյու Ռոն շրջաններում ուրբաթ ջերմաստիճանը 42° С-ից մինչեւ 45° С. կհասնի:

Ֆրանսիայի իշախնությունները ուժեղացրել են ջրի օգտագործման սահմանափակումները ջերմայի ալիքի դեմ հետեւանքների պայքարի համար: Տասնյակ դպրոցներ փակվել են:

Առողջապահության նախարար Ագնես Բուզինն ասել է, որ անհագստացած է ուժեղ շոգի պատճառով արտակարգ ծառայություններին զանգերի թվի ավելացումից:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը