Աշխարհ

28.06.2019 18:36


Մաշալյանը տեղապահի ընտրությունների հետաձգումը կապում է Աթեշյանի «գաղտնի» նամակի հետ

Մաշալյանը տեղապահի ընտրությունների հետաձգումը կապում է Աթեշյանի «գաղտնի» նամակի հետ

Նախօրեին հայտնի դարձավ, որ հունիսի 27-ին նախատեսված պատրիարքի տեղապահի ընտրությունները հետաձգվում են և տեղի են ունենալու 2019թ. հուլիսի 4-ին։

Պատճառը Ստամբուլի նահանգապետարանից հունիսի 26-ին Պոլսի հայոց պատրիարքարան ուղարկված պաշտոնական գրությունն էր՝ ընտրությունները մեկ շաբաթ հետաձգելու պահանջով։

Այս իրադարձությունը տարբեր մեկնաբանությունների ու ենթադրությունների առիթ է դարձել, քանի որ գրության մեջ նշված չի եղել ընտրությունները հետաձգելու պահանջի պատճառը:

Խնդրին անդրադարձել է նաև պատրիարքարանի հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, ով նույնպես ցանկություն է հայտնել առաջադրվել տեղապահի և պատրիարքի ընտրություններին:

Մաշալյանը սոցցանցում արած հայտարարության մեջ որոշ մանրամասներ է հայտնել գործընթացի մասին: Նա նախ նշել է, որ ընտրությունները տեղապահի ընտրությունը հետաձգելու պահանջով 2 նամակ է ստացել պատրիարքարանը: Հունիսի 25-ին ստացված 1-ին նամակը, որի մասին չի հայտնվել, պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հետ է ուղարկել նահանգապետարան:

«Երբ Արամ սրբազանին հարցրեցի (չհայտնելու) պատճառների մասին, ասաց, որ չի ընդունել այդ պաշտոնական գրությունը, այն հետ է ուղարկել նահանգապետարան, ապա կապվել է Անկարա պատկան մարմինների հետ և բանավոր համաձայնություն ստացել ընտրությունները նախատեսված օրը՝ հունիսի 27-ին անցկացնելու համար»,- գրել է Մաշալյանը:

Մաշալյանն այնուհետև անդրադարձել է հետաձգման պահանջի հավանական պատճառներին՝ այն կապելով Ստամբուլի նահանգապետին Աթեշյանի՝ պատրիարքարանի հոգևորականներից թաքուն ուղարկած նամակի հետ:

Ըստ Մաշալյանի՝ իրենց զրույցի ընթացքում Աթեշյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ Ստամբուլի նահանգապետարան ընտրությունների գործընթացքի մասին տեղեկացնող նամակ է ուղարկել, որի մասին տեղյակ չեն եղել հոգևոր խուրհուրդն ու անձամբ ինքը Մաշալյանը: Մաշալյանը նախ անտեղի ու ժամանակավրեպ է համարել այդ մանակը, քանի որ, ըստ ավանդույթի պատրիարքարանը պատկան մարմիններին տեղեկացնում է գործընթացի մասին միայն տեղապահ ընտրելուց հետո: Բացի այդ, Մաշալյանն նշել է, որ խախտվել է նաև պետական մարմիններին ուղարկված նամակի կարգը, ինչն էլ կարող է առիթ հանդիսացած լինել նահանգապետարանի կողմից հետաձգման պահանջով ուղարկված նամակին: Մաշալյանի բերած հիմնավորումներն այսպիսին են.

«Անտեսվել է այս շրջանում (ընտրական-խմբ.) պատրիարքարանի կողմից պետական մարմիններին հղվող նամակների տակ 2 ստորագրություն դնելու կանոնը: Պարտադիր պայման է, որ որպես հոգևոր հորհրդի ատենապետ՝ իմ ստորագրությունը նույնպես լինի պետությանն ուղարկվող բոլոր պաշտոնական փաստաթղթերի վրա: Միայն իր ստորագրությամբ նամակ ուղարկելը կարող է պատկան մարմինների կողմից ընդունված լինել որպես բացահայտ չարաշահում ու հանդգնություն: Հնարավոր է` դրա համար են պատժել (պատրիարքարանին)»:

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը