Լրահոս

09.04.2010 17:07


ՆԺԿ նախագահը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 2 տարվա մասին

ՆԺԿ նախագահը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 2 տարվա մասին

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հիշում է, որ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը բանտում է նայել։ Պատասխանելով «7օր»-ի հարցին՝ այսօր նա ՄԱԱ-ում ասել է.

-Այդ ելույթը ես կբնութագրեի որպես պրոպագանդայի և ագիտացիայի ձևերից մեկը։ Կարծում եմ՝ եթե Սերժ Սարգսյանը մոտակա մի քանի ամիսներին (մինչև ամառ, մի քիչ էլ աշնան սկիզբ)  իր հին մենթալիտետից դուրս չգա (պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի), ոչ մի լավ բան ո՛չ իրեն, ո՛չ Հայաստանին չի սպասվելու: Պետք է հստակ տեսնել գործընթացները, ռեալության մեջ ապրել, հասկանալ, որ միայն հայհոյելով կամ հալվա-հալվա գոռալով... ինչքան ուզում ես՝ գոռա հալվա, բերանդ քաղցր չի լինում, եթե այնտեղ կոնֆետ չկա:

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը