Քաղաքական

29.06.2019 07:03


Հայաստան․ Սահակաշվիլիի ճանապարհով. «Պոլիտնավիգատոր»

Հայաստան․ Սահակաշվիլիի ճանապարհով. «Պոլիտնավիգատոր»

Մեկ ամիս առաջ, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ էր կայացրել կալանքից ազատելու Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ կարճելու նրա նկատմամբ հարուցված քրեական գործը, շատերին թվում էր, որ ողջամտությունը վերջապես հաղթել է: Ստեղծվել էր տպավորություն, որ հանրապետությունում իշխանության փոփոխությունը, ի վերջո, կավարտվի ազգային համերաշխությամբ, ոչ թե քաղաքական հետապնդմամբ, գրում է «Պոլիտնավիգատոր»-ը:

Աչքի էր զարնում, որ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը զգալիորեն թելադրված է երկու նկատառումներով. հաղթել ուժեղ քաղաքական օպոնենտին եւ, միեւնույն ժամանակ, լուծել անձնական հաշիվները:

Ինչպես հայտնի է, 2008 թվականին Փաշինյանը զանգվածային անկարգությունները հրահրողներից մեկն էր, որոնց ընթացքում զոհվել էր 10 մարդ, իսկ ավելի քան 250-ը վիրավորվել էին: Տաք հետքերով անցկացրած հետաքննությունը հաստատել էր նրա մասնակցությունը այդ ողբերգական իրադարձություններին: Խուսափելով քրեական պատասխանատվությունից՝ ապագա մայդանային վարչապետը փախուստի էր դիմել:

2009 թվականին Փաշինյանը հանձնվել էր իշխանություններին, իսկ 2010-ին դատապարտվել 7 տարվա ազատազրկման, սակայն, բանտում չանցկացնելով անգամ 1 տարի՝ ազատ էր արձակվել համաներմամբ, բայց ոչ մաքուր խղճով:

Ինչպես այժմ հստակորեն պարզ է դարձել, 2008 թվականից սկսած՝ վերջին 10 տարիներին Փաշինյանը, որպես իսկական ջիգիթ, մշակում էր իր քաղաքական օպոնենտների նկատմամբ անձնական հաշվեհարդարի ծրագրեր:

Մայդանային հեղափոխության եւ ընտրությունների արդյունքներով ոչ միանշանակ լեգալիզացմամբ զբաղեցնելով վարչապետի աթոռը՝ Փաշինյանը, նախեւառաջ, նախաձեռնել էր 2008 թվականի իրադարձությունների կրկնակի հետաքննությունը եւ այդ ժամանակ իշխանական լիազորություններ ունեցող մի խումբ անձանց քրեական հետապնդումը՝ մեղադրելով նրանց պետական դավաճանության մեջ:

Հետաքննության առջեւ նոր կառավարությունը խնդիր էր դրել. ամեն գնով ապացուցել նախկին իշխանությունների մեղքը՝ Քոչարյանի գլխավորությամբ: Նախկին նախագահի հետ մեկտեղ քրեական գործեր են հարուցվել նաեւ նախկին զինվորականների դեմ, որոնք թույլ չէին տվել 11 տարի առաջ Փաշինյանի եւ նախագահական ընտրություններին պարտություն կրած Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներին զավթել երկրում իշխանությունը: Այդ իսկ պատճառով Փաշինյանի կողմից Հայաստանի նախկին առաջնորդի հետապնդումը կրում է անձնական հաշիվները լուծելու անթաքույց բնույթ՝ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» վրեժխնդրության օրենքների համաձայն:

Դատական համակարգի բարեփոխումներն իրականացնելով եւ ազատ դատական իշխանության մասին քարոզելով՝ Փաշինյանը լկտիաբար օգտագործում է դատական համակարգն իր հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար:

Այդպիսի իրավիճակ կարելի էր հանդիպել Վրաստանում «վարդերի հեղափոխությունից» հետո երբ Սաակաշվիլին իշխանության եկավ: Ուղեղի հետ խնդիրներ ունեցող Միխոն, նախեւառաջ, սկսեց հետապնդել իր օպոնենտներին եւ հաշվեհարդար տեսնել նրանց նկատմամբ, այնուհետեւ տրորելով հակառակորդներին՝ հրամայեց ստանալ վկայություններ նաեւ իր նախկին քաղաքական դաշնակիցների մասին:

Սաակաշվիլին նախագահությունից հետո զրկվեց վրացական քաղաքացիությունից, նրա դեմ հարուցվեցին մի քանի քրեական գործեր, որոնիցից նա թաքնվում է կամ Ուկրաինայում, կամ ԱՄՆ-ում, կամ էլ Լիտվայում ու Լեհաստանում:

Մնում է միայն ափսոսալ, որ 11 տարի առաջ «փողկապներ համտեսողը» ինչ-որ մեկի թողտվությամբ չէր տեղափոխվել Կրեմլ՝ ռուսական հատուկջոկատայինների կողմից պարկում փաթեթավորված վիճակում: Ակնհայտ է, որ նախկին ԽՍՀՄ մի քանի հանրապետություններում օդը կլիներ ավելի մաքուր, իսկ իրավիճակը՝ ավելի խաղաղ:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման արդյունքում, որն ազատել էր Հայաստանի նախկին նախագահ Քոչարյանին, Փաշինյանի կոչով Հայաստանի մայրաքաղաքի փողոցներ էին դուրս եկել վարչապետի կողմնակիցները: Վովաեւիչն այնքան էր մտահոգվել, որ Քոչարյանը կարող է խուսափել ցուցադրական դատավարությունից, որ անօրինական կոչեր էր արել՝ ուղղված իրեն լսող «մայդաուններին» փակելու դատարանների մուտքերը՝ խոստանալով դատական համակարգի բարեփախումների ընթացքում իրականացնել դատական կորպուսի ամբողջական փոփոխություն:

Ամբողջ հունիս փաշինյանականները պայքարում էին Վերաքննիչ դատարանում միակ նպատակով. բողոքարկել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու համար:

Հատկանշական է, որ Վերաքննիչ դատարանը, տեսնելով՝ ինչպես է լուծում խնդիրները նոր էլիտան, ընդառաջել է գործող իշխանության ցանկությանը: Դատավոր Դանիելյանը բավարարել է գլխավոր դատախազության բողոքն ու կրկին կալանել Քոչարյանին:

Իսկ որպեսզի Քոչարյանը հայտնվեր բանտում, Դանիելյանը չեղարկել էր մրցակցային սկզբունքը՝ մերժելով Քոչարյանի փաստաբաններին իրացնել իրենց դիրքորոշումը ներկայացնելու իրավունքը՝ հպարտորեն հեռանալով դեպի խորհրդակցական սենյակ:

Պե՞տք է արդյոք ասել, որ այդպիսի դատավարությունը ձեռնտու էր Փաշինյանին. դատավորի կողմից վճիռը կայացնելու այդքան կոպիտ ձեւն առարկություններ չառաջացրեց: Փաշինյանը նաեւ կոչ չէր արել փակել դատավոր Դանիելյանի մուտքը դեպի Վերաքննիչ դատարան:

Այդկերպ լայն հանրության առջեւ բավականին հստակ պատկերվել էին ապագա դատական համակարգի ուրվագծերն այնպես, ինչպես տեսնում է դրանք «դեմոկրատ» Փաշինյանը: Կասկած չկա, որ դատավոր Դանիելյանի վարքագիծը, ինչպես նաեւ նրա կայացրած դատական որոշումը բխել էր փաշինյանականների հետ պայմանավորվածություններից:

Քոչարյանի փաստաբանները պատրաստվում են բողոքարկել ակնհայտ կողմնակալ վճիռը Վճռաբեկ դատարանում: Ինքը՝ Հայաստանի նախկին առաջնորդը, այսպես էր մեկնաբանել այն լրագրողներին. «Դուք ինքներդ եք տեսել ամեն ինչ: Չկա ո′չ օրենք, ո′չ օրինականություն»:

Այնուամենայնիվ, իրավիճակը չսրելու համար երեքշաբթի Քոչարյանն ինքնակամ ժամանել էր Ազգային անվտանգության ծառայության կալանավայր, ողջունել էր շենքի մոտ հավաքված իր կողմնակիցներին, գրկել որդուն եւ հրաժեշտ տվել նրան:

Նախկին նախագահի կողմնակիցներն ասում են, որ նրա ազատության համար պայքարը շարունակվելու է: Ինքը՝ Քոչարյանը, դեռեւս 2018 թվականի հուլիսին, երբ բանտում էր, ծավալուն հարցազրույց էր տվել, որում կոչ էր արել հանրությանը միավորվել ընդդիմադիր ուժերում մայդանային ռեժիմի դեմ պայքարելու համար:

Ոսկե կանոնը, որի համաձայն՝ փոս փորողն ինքն է ընկնում փոսի մեջ, ճշմարիտ է նաեւ Փաշինյանի ռեժիմի մասին խոսելիս՝ անկախ նրանից, թե ինչ է ինքն իր մասին մտածում: Հայաստանի գործող իշխանության նեղմիտ քաղաքականությունը, որն աջ ու ձախ չարաշահում է վարչական ռեսուրսն ու ուժային ռեսուրսը հին քաղաքական էլիտայի ներկայացուցիչների դեմ, անխուսափելիորեն կվերածվի ներքին հակամարտության հանրապետության մեջ, որի խաղաղությունն ու բարօրությունը մեծապես կախված են արտաքին խաղացողների դիրքորոշումից:

Փաշինյանը բացահայտ կերպով արհամարհում է փաստը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին երկար տարիներ շարունակ կապում են ընկերական հարաբերությունները, որոնք (Կրեմլի նախկին ղեկավարի հայտարարության համաձայն) չեն ենթարկվի Հայաստանում տեղի ունեցող ինչ-որ իրադարձությունների ազդեցությանը:

Հարկ է հիշեցնել հայկական նոր իշխանության մեկ այլ անհեռատես գործողության մասին: Հունիսին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել էր Քոչարյանի հետ դիվանագիտական արձանագրության նորմերի շրջանակում: Այդուհանդերձ, Հայաստանի ԱԳՆ-ը աղմուկ էր բարձրացրել՝ անհիմն կերպով համարելով այդ հանդիպումը որպես միջամտություն երկրի ներքին գործերին:

Ինքը՝ Քոչարյանը, Հայաստանի մայդանային ռեժիմի գործողություններն անվանում է քաղաքական հետապնդում իր եւ իր ընտանիքի նկատմամբ: Նախկին նախագահը համոզված է, որ նրան բանտարկելու վարչապետ Փաշինյանի մոլագար ձգտումները բացատրվում են նրանով, որ լինելով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գլխավոր կազմակերպիչը՝ Փաշինյանն ինքն այդկերպ փորձում է մաքրվել արյունից: Եւ անձնական վրեժխնդրության համար նա պատրաստ է զոհաբերել Հայաստանի քաղաքական եւ տնտեսական կայունությունը:

Փաշինյանի գործողությունները վկայում են այն մասին, որ օրենքի բացակայությունը, որի հետեւանքով լկտիաբար բանտարկում են նախկին նախագահ Քոչարյանին, կրում է ցուցադրական բնույթ. նոր վարչապետին այնքան դուր է եկել ճնշում գործադրել եւ վախեցնել քաղաքական օպոնենտներին, որ այդ հակաօրինական գործողությունները հետագայում կարժանանան միայն ողջույնների:

Մի խոսքով՝ առա′ջ, Վովաեւիչ: Առա′ջ Սաակաշվիլիի ճանապարհով:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը