«Չկա որևէ միջոցառում, որտեղ սեղանի վրա դրված չլինեն հայերի և Հայաստանի խնդիրները»
Խորհրդարանական մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության երկու տարվան և գնահատական տալով երկու տարիների արտաքին և ներքին քաղաքական իրադարձություններին՝ ասել է, թե դեռ առիթներ կլինեն ավելի մեծ վերլուծականներով հանդես գալու.
-Կարծում եմ՝ քաղաքականության, մասնավորապես արտաքին քաղաքականության մեջ մի արձանագրում կա, որը բնորոշիչ կարող է հանդիսանալ մեր պետության հետագա գործընթացներում որպես դրական ըմբռնում։ Նախորդ տարիներին մենք կարողացել ենք բավարար աշխատանք կատարել տարբեր երկրների հետ դիվանագիտական փոխհարաբերություններ ստեղծելու առումով և շահեկան իրավիճակներ ենք ստեղծել մեր պետության համար։ Այսօր մենք արդեն մասնակից ենք դառնում միջազգային հանրության առջև ծառացած բոլոր խնդիրների լուծման, որոշումների պահին։ Սա ես համարում եմ վերաբերմունք մեր պետության և հանրապետության նախագահի նկատմամբ։
Գալուստ Սահակյանը նաև ավելացրել է, թե այսօր աշխարհի մասշտաբով չկա որևէ միջոցառում, որտեղ սեղանի վրա դրված չլինեն հայերի և Հայաստանի խնդիրները։

7or.am