Լրահոս

29.06.2019 12:30


Առեղծվածային դեպք Գեղարքունիքում. մայրուղում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բերանքսիվայր ընկած

Առեղծվածային դեպք Գեղարքունիքում. մայրուղում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բերանքսիվայր ընկած

Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններում Ոստիկանության Սեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Նորաշեն գյուղի վարչական տարածքում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 50-55 տարեկան տղամարդու դի, բերանքսիվայր ընկած։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ եւ օպերատիվ հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ մահացածի ինքնությունը եւ նրա մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Տեղի ունեցածը վրաերթ է, թե այլ հանցագործություն, դա նույնպես պարզվում է։

Աղբյուրի տեղեկություններով՝ իրավապահները հակված են այն կարծիքին, որ տեղի ունեցածը վրաերթ է, վարորդն էլ վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։

Այս խորագրի վերջին նյութերը