Աշխարհ

01.07.2019 09:27


Թբիլիսիում ցույցերի 11-րդ օրը՝ նույն պահանջով

Թբիլիսիում ցույցերի 11-րդ օրը՝ նույն պահանջով

Թբիլիսիի կենտրոնական՝ Ռուսթավելիի պողոտայում Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականի պահանջով կրկին հավաքվել են:

Հավաքի կազմակերպիչներն ասել են, որ այսօր հարթակը հիմնականում արվեստի գործիչների համար է, քանի որ նրանք ցանկանում են կիրակին «թեթև» լինի, շատ արվեստագետներ ու քիչ քաղաքական գործիչներ:

Ակցիայի ակտիվիստները խոստացել են, որ վաղվանից նույն էներգիայով ու նույն պահանջով շարունակելու են բողոքի ակցիաները՝ մինչև հասնեն Գախարիայի հրաժարականին:

Նշենք, որ օրեր առաջ ակցիայի շրջանակներում հացադուլ հայտարարած 5 ուսանողներն ասել են, թե շարունակելու են հացադուլը: Նրանց վիճակը գնահատվում է կայուն:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը