Լրահոս

01.07.2019 09:46


Ավտոմեքենան մոտ 10 մ բարձրությունից ընկել է թիվ 179 հիմնական դպրոցի բակ. կա տուժած

Ավտոմեքենան մոտ 10 մ բարձրությունից ընկել է թիվ 179 հիմնական դպրոցի բակ. կա տուժած

Հունիսի 30-ին` ժամը 21:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի շենքերից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան մոտ 10 մ բարձրությունից ընկել է թիվ 179 հիմնական դպրոցի բակ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Մ.Ա., ծնված 1992 թ.) շենքի ավտոկայանատեղիից՝ մոտ 3 մ բարձրությունից, ընկել է թիվ 179 հիմնական դպրոցի բակ․ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Մ.Ա.-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը