Աշխարհ

01.07.2019 10:55


Առնվազն 34 մարդ է զոհվել Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Առնվազն 34 մարդ է զոհվել Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով

Առնվազն 34 մարդ Է զոհել եւ 68-ը տուժել հուլիսի 1-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Սինհուա գործակալությունը:

Ավելի վաղ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը տեղեկացրել Էր տասը զոհվածների մասին: Ահաբեկչական գործողությունը տեղի Է ունեցել մայրաքաղաքի դիվանագիտական թաղամասում: Բացի դրանից, պայթյունի վայրի մերձակայքում Է գտնվում Աֆղանստանի ազգային պաշտպանության նախարարության շենքերից մեկը: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանադանոցներ: Պատահարի վայրը շրջապատված Է ուժայինների կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը