Լրահոս

01.07.2019 12:35


Արթուր Վանեցյանն ԱԱԾ առանձին ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել

Արթուր Վանեցյանն ԱԱԾ առանձին ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ տնօրենին առընթեր խորհրդի նիստ, որը վարեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նիստին ներկա էին ԱԱԾ տնօրենի տեղակալները, կենտրոնական մարմնի և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները:

ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, սահմանային անվտանգության ապահովման բարձրացման, հնարավոր դիվերսիոն ներթափանցումների նախականխման ու խափանման, ներքին անվտանգությանը, ՀՀ սահմանադրական կարգի պահպանմանը ու դրա սպառնալիքների չեզոքացմանը վերաբերող և հարակից այլ հարցեր:

Ամփոփելով նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ զեկուցումների, ելույթների ու քննարկումների արդյունքները՝ ԱԱԾ տնօրենն առանձին ոլորտներում կատարված աշխատանքների վերաբերյալ տվեց խիստ գնահատականներ, իսկ որոշ ուղղություններով դրանց արդյունքները գնահատեց ոչ բավարար՝ ընդգծելով դրանց կատարելագործման և առավել բարձր նշաձող սահմանելու անհրաժեշտությունը:

Ա. Վանեցյանը կենտրոնական մարմնի և տարածքային առանձին ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ տվեց օպերատիվ իրավիճակի և միջազգային զարգացումների պարբերաբար վերլուծության, ծառայությունում նորագույն տեխնոլոգիաների ու մեթոդների ներդրման, այլ պետական մարմինների ու գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը