Աշխարհ

01.07.2019 18:36


Թրամփին խորհուրդ են տալիս ամառն անցկացնել Վրաստանում

Թրամփին խորհուրդ են տալիս ամառն անցկացնել Վրաստանում

Վրացի օգտատերերը շարունակում են ակտիվորեն տարածել երկրի գեղատեսիլ վայրերի լուսանկարներն ու տեսանյութերը՝ կոչ անելով ամառն անցկացնել Վրաստանում:

Այս քարոզարշավը մեկնարկեց այն բանից հետո, երբ Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների լարվածությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ռուսական ավիաընկերություններին հուլիսի 8-ից արգելվում է Վրաստանի ուղղությամբ չվերթներ իրականացնել:

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Spend your summer in Georgia խորագրով բացված խմբում օտարերկրացիները կիսվում են Վրաստանում իրենց հանգստի տպավորություններով՝ հայտարարելով, որ վերադառնալու են։ Իսկ վրաստանցի օգտատերերը, իրենց հերթին, առաջարկում են զեղչով տուրեր և բնակարաններ:

Տարածված #SpendyoursummerinGeorgia հեշթեգն օգտատերերը թողել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Boring թվիթի մեկնաբանություններում, որում նա գրել է դեմոկրատների դեբատների մասին իր տպավորությունը:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը