Դիմակավորված ու հրացանով զինված անձը ներս է մտել Vivaro բուքմեյքերական ընկերության գրասենյակ
Այսօր, հուլիսի 1-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը, ժամը 05։00-ի սահմաններում դիմակավորված ու հրացանով զինված անձը ներս է մտել Զաքյան փողոցի թիվ 5 հասցեում գործող Vivaro բուքմեյքերական ընկերության գրասենյակ և փորձել ավազակային հարձակում կատարել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Vivaro-ում այդ պահին գտնվող քաղաքացին կարողացել է առանց վախենալու, վտանգելով իր կյանքը, աթոռով մի քանի հարված տալ զինված ու դիմակավորված անձին, ով իր սև գործը ավարտին չհասցնելով, դիմել է փախուստի։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ զարմանալի է այն փաստը, որ կատարված հանցագործության մասին Vivaro-ի աշխատակիցները այսօր են որոշել իրավապահներին հայտնել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք՝ հրացանը հայտնեբերելու ուղղությամբ։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են գլխարկը, որը նա օգտագործել է որպես դիմակ՝ դեմքը քողարկելու նպատակով։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։