Օրերս ռուսական «РБК daily»-ին հանդես էր եկել հրապարակմամբ, որտեղ ասված էր, թե առաջիկայում հարավաֆրիկյան «Standard Bank»-ը կարող է դառնալ «Տրոյկա դիալոգ» ընկերությունների խմբի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի սեփականատերը։ Զարգացնելով թեման՝ հոդվածագիրը նշել էր, թե ենթադրվող գործարքը կնքելուց հետո, ռուսական «Տրոյկա դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը հեռանալու է ղեկավարի պաշտոնից՝ կենտրոնանալով բարեգործական և կրթական նախագծերի վրա կամ էլ Հայաստանում զբաղվելու է քաղաքականությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպաման ժամանակ, անդրադառնալով նշված հրապարակմանը, Ռուբեն Վարդանյանը հերքել է այն տեղեկությունը, թե ինքը պատրաստվում է վաճառել «Տրոյկա դիալոգ» ընկերությունն՝ ավելացնելով. «Ես զառանցանք չեմ մեկնաբանում։ Դա ամբողջությամբ լրագրողների հորինածն է։ Հիմարություն է մեկնաբանել այն, ինչ չկա»։
Ռուբեն Վարդանյանը զառանցանք չի մեկնաբանում