Թուրքիան պատրա՞ստ է մոտ ժամանակներս բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները
Պաշտոնական Անկարան հույս ունի, որ Վաշինգտոնում ՀՀ նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպումն արդյունավետ կլինի։ Թուրքական լրատվամիջոցները փոխանցում են, որ Թուրքիան մտադիր է մոտակա ժամանակներս բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները։ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ընդգծել է ԱՄՆ-ում ՀՀ նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպման կարևորությունը։ Միաժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը ղարաբաղյան հակամարտության լուծման շնորհիվ պետք է լինի։ Ինչպես նախկինում, այս անգամ էլ նա Ադրբեջանին կոչ է արել վստահել Թուրքիային և ոչ մի բանի մասին չանհանգստանալ։