Քաղաքական

02.07.2019 11:10


Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը (տեսանյութ)

Նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը (տեսանյութ)

Մեկնարկել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով և անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ քրեական գործի նյութերի`Լևոն Երանոսյանը չունենալով լուսաձայնային հատուկ միջոցներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն` 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով երկու տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս։

Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Երևանի Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ։

Այս խորագրի վերջին նյութերը