«Արաբո» ջոկատի հրամանատար. «Մենք պատրաստվում ենք պատերազմի»
-Առաջին հայացքից մեզ բոլորիս թվում է, թե ամեն ինչ նորմալ, բնականոն կարող է առաջ ընթանալ։ Բայց դա այդպես չէ։ Դարեր շարունակ այդպես է եղել. խոսել ենք խաղաղության մասին, բայց հանկարծ պատերազմ է եղել,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ խոսելով պատերազմի հավանականության մասին։
-Եթե կան մարդիկ, որոնք հասցրել են առանց Արցախի կարգավիճակը ճանաչելու ինչ-որ շրջաններ զիջել, մենք դրա հետ չենք հաշտվել։ Մենք պատրաստվում ենք պատերազմի, մենք ձեզ պարզ ասում ենք, որ մինչև Արցախի կարգավիճակը չճանաչվի, ոչ ոք իրավունք չունի մի թիզ հող զիջելու, լինի Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, թե Մանվել Եղիազարյանը, որովհետև դա մեր հայրենիքի սեփականությունն է։
«Արաբոյի» հրամանատարը հարցադրում է արել, թե բոլորս մահանալու ենք, չէ՞, ի՞նչ ենք տանելու մեր հետ՝ ով ինչքան չալաղա՞ջ, թե՞ ինչքան երկար երշիկ է կերել։
-Հազար տարի խուսափել ենք, հազար տարի վերգոները եղել են ամեն տեղ։ Վերգոյի ածական անունը չեմ ուզում ասել, ամաչում եմ։ Չի կարելի այդքան վախենալ։
-Կարծում եմ՝ այսօր Հայաստանի նախագահը կամ արտգործնախարարը պետք է ասեն՝ եղբա՛յր, մենք պատրաստվո՛ւմ ենք պատերազմի, մենք Ադրբեջանի հետ խոսելու ոչի՛նչ չունենք, քանզի դուք ասում եք՝ 5 շրջանը տվեք, հետո կորոշենք Ղարաբաղի կարգավիճակը։ Մեզ դա ձեռք չի տալիս,-հայտարարել է Մանվել Եղիազարյանն ու ավելացրել,- դա նշանակում է, որ կարող է՝ մենք ինքնուրույն կռիվ սկսենք Ադրբեջանի դեմ՝ առանց հաշվի առնելու մեր հանրապետության արտաքին գործերում վարվող քաղաքականությունը։ Մենք կռվելու ենք։
Ազատամարտիկն ասել է, թե իր խոսքն ուղղում է նրանց, ովքեր պարտվողական դիրքորոշում ունեն Արցախի հարցում.
-Թող այնպես չանեն, որ մենք ստիպված լինենք մեր հայրենիքը պահել մեր ձևով։ Մեր ձևը զենքն է. ապացուցված է, որ առանց զենքի ոչ մեկ ոչ մեկին ոչինչ չի տալու։

7or.am