«Ո՞ւր են, փաստ ունե՞ք». Հայկ Սարգսյանը բարկացավ «Սաշիկի՝ 50-50 փայ ունենալու» հարցից (տեսանյութ, լուսանկար)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը։ Այսօրվա նիստում դատարանը հարցաքննում է գործով վկա Սամվել Ասլանյանին։ Նշենք, որ նախորդ դատական նիստում դատարանը հիշյալ վկային բերման ենթարկելու որոշում էր կայացրել։ Նա Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հարևանն է և այսօր ցուցմունք է տալիս 11 տարի առաջ Ալեքսանդր Սարգսյանի բնակարանի նկուղային հարկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Հայկ Սարգսյանի գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն այսօրվա դատական նիստի մեկնարկին նկատողություն արեց Հայկ Սարգսյանի կոսմնակիցներին, այդ թվում՝ նրա կնոջը։
Բանն այն է, որ Սարգսյանի կինը և առաջին շարքում նստած մյուս կանայք ոտքի չէին կանգնել, երբ նախագահող դատավորը մտել էր ներս։
Դատավորը առաջին շարքում նստած կանանց պարզաբանեց, որ նախագահող դատավորի՝ նիստերի դահլիճ ներս մտնելուն պես նրանք պետք է ոտքի կանգնեն։
Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը 2018թ. սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։
Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին, Հայկ Սարգսյանն ասաց. «Ինքը կարող ա ասի՝ Քենեդուն էլ եմ ես սպանել, հավատո՞ւմ եք»։
Հայկ Սարգսյանին բարկացրեց նաև հոր՝ Ալեքսանդր Սարգսյանի՝ գործարարների հետ ժամանակին 50-50 փայ ունենալու վերաբերյալ հարցը։ Լրագրողի հարցին՝ իր ընտանիքին որտեղի՞ց միլիոնավոր դոլարների գումարներ, Հայկ Սարգսյանն արձագանքեց. «Աշխատել եմ, ի՞նչ կա, դա ձեզ չի վերաբերվում, հարկայինին դիմե՛ք»։

«Ո՞ւր են, ո՞ւր, փաստ ունե՞ք»,–բարկացած ասաց նա։
Աղբյուրը՝ news.am