Աշխարհ

02.07.2019 15:14


Թբիլիսիում բախումներից տուժած հայի վիճակը կայուն է

Թբիլիսիում բախումներից տուժած հայի վիճակը կայուն է

Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցներն այցելել են հիվանդանոց, որտեղ բուժվում է Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը: Բժիշկները հավաստիացրել են՝ նրա վիճակը կայուն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է դեսպանության մամուլի ծառայությունը:

«Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր այցելել են հիվանդանոց, որտեղ գտնվում է հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը։ Դիվանագետները հանդիպում են ունեցել գլխավոր բժշկի և բուժող բժիշկների հետ։ Նրանց փոխանցմամբ` Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, և վերջինս այսօր կամ վաղը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հավելյալ հայտարարություններով։

Թբիլիսիում հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թվում է ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը, ով վնասվածքներ էր ստացել գլխի շրջանում, նրան վիրահատել էին:

Այս խորագրի վերջին նյութերը