Աշխարհ

02.07.2019 19:13


Էրդողան. «S-400-ները Թուրքիա կմատակարարվեն 10 օրվա ընթացքում»

Էրդողան. «S-400-ները Թուրքիա կմատակարարվեն 10 օրվա ընթացքում»

Ճապոնիայում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանից գնած S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը 10 օրվա ընթացքում կմատակարարվեն Թուրքիա:

Էրդողանը, անդրադառնալով ԱՄՆ նախագահի հետ հանդիպման մանրամասներին, ասել է.

«Մինչ այժմ չենք լսել որևէ պատժամիջոցի վերաբերյալ որևէ բան: Հարգարժան Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցներիս և մեր երկկողմ հանդիպումների ընթացքում նա չի ասել, որ ձեր նկատմամբ հետևյալ պատժամիջոցն ենք կիրառելու»:

Լրագրողները Թուրքիայի նախագահին հարցրել են, թե Թրամփը «Patriot» համակարգերի ձեռքբերմանը «կանաչ լո՞ւյս է միացրել», թե՞ ոչ, Էրդողանը պատասխանել է.

«S-400-ը համարժեք է 3 Patriot-ին: Եթե պայմաններն այնպես լինեն, որ նույնիսկ հավասար լինեն «S-400» համակարգերի հետ, ապա մենք «Patriot» կգնենք, բայց եթե հավասար չլինեն, մենք մեր շահերի մասին կմտածենք»:

Էրդողանը հիշեցրել է, որ ամերիկյան արտադրության «F-35» կործանիչների համար Թուրքիան ԱՄՆ-ին 1 մլրդ 400 մլն դոլար է վճարել և քննադատել Թրամփի խոսքերը` «նրանք գումարը վճարում են, սակայն մենք կործանիչները չենք տրամադրում»:

Հիշեցնենք, որ ռուսական ՀՕՊ համակարգերի գնման պատճառով վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը գնալով խորանում է: ԱՄՆ-ն տարբեր պաշտոնյաների շուրթերով Թուրքիային բազմիցս զգուշացրել ու շարունակում է զգուշացնել, որ ռուսական S-400-ների գնման դեպքում Անկարան կարող է դուրս թողնվել F-35 կործանիչների համատեղ արտադրության նախագծից:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը