«Թեյի համաշխարհային կոմիտեն» հրապարակել է զեկույց 2018 թվականին աշխարհում թեյի սպառման ծավալների վերաբերյալ։
Ըստ զեկույցում տեղ գտած տվյալների՝ մեկ բնակչին բաժին հասնող թեյի չափաբաժնով աշխարհում առաջատարը Թուրքիան է։ Այնտեղ մեկ բնակիչը միջին հաշվով տարեկան սպառում է 3.5 կգ թեյ։
Զեկույցում նշվում է նաև, որ սև թեյի չափից շատ օգտագործումը (օրը 5 բաժակից ավել) կարող է հանգեցնել առողջական խնդիրների։ Սև թեյը հատկապես խոչընդոտում է օրգանիզմի կողմից կալցիումի յուրացմանը և հանգեցնում է սակավարյունության։
Փոխարենը՝ բավականին օգտակար է համարվում կանաչ թեյը, որի մեջ կան անտիօքսիդանտներ, որոնք կանխարգելում են քաղցկեղի առաջացումը։ Բայց Թուրքիայում կանաչ թեյը լայն տարածում չունի, և բնակիչներն անհամեմատ ավելի շատ սպառում են սև թեյ։
Թուրքիան աշխարհում ամենաշատ թեյ սպառող երկիրն է

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»