«Գազային պատերազմ»․ Հայաստանի գրոհը՝ «Գազպրոմի» դեմ․ Gazeta.ru-ի անդրադարձը
Gazeta.ru-ն անդրադարձել է գազի գնի շուրջ հայ-ռուսական բանակցություններին՝ նշելով, որ Հայաստանը չի ցանկանում ռուսական գազի համար վճարել այնքան, որքան առաջարկում է «Գազպրոմ»-ը, և սկսել է տուգանքներ ճնշել Հայաստանում «Գազպրոմ»-ի դուստր ընկերությանը։
Լրատվամիջոցը նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի լուծման իր տարբերակն ունի, որը փաստացի «Գազպրոմի» հաշվին է։ Gazeta-ն փորձել է պարզել, թե ինչու է Փաշինյանը գազի հարցով խնդրին անդրադառնալիս հիշել ԵԱՏՄ-ին։
«Ըստ մեր՝ ՀՀ կառավարությունում աղբյուրի` Նիկոլ Փաշինյանը նկատի է ունեցել այն, որ Հայաստանը և Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ են և միասնական տնտեսական տարածքում են գտնվում, ուստի հարկավոր է հավասար պայմաններ ստեղծել ռուսական և հայկական բիզնեսի համար: Աղբյուրը նշել է, որ «այժմ դա խնդրահարույց է, քանի որ գազի մեկ կուբամետրի արժեքը Հայաստանում ավելի բարձր է, քան Ռուսաստանում, և դա բացասաբար է ազդում արտադրանքի ինքնարժեքի վրա»։
Սակայն քանի որ Մոսկվան դեռ որևէ խոստում չի տալիս, ամեն դեպքում` հրապարակայնորեն, ՀՀ իշխանություններն անցել են հակահարձակման՝ «Գազպրոմ Արմենիա»-ին տուգանելով 10 մլն դրամի չափով` խախտումների համար: Գումարը, իհարկե, մեծ չէ, սակայն դա ազդանշան է` ուղղված «Գազպրոմ»-ին և Կրեմլին»,-գրում է թերթը:
Պարբերականը հավելում է՝ փորձագետները նախազգուշացնում են, որ չարժե սպասել գազի գնի նվազման։ Սրանից ավելի էժան չի լինում։ «Կոնֆլիկտը կարող է լուծվել Հայաստան Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ»,-նշում է ռուսական լրատվամիջոցը։

Աղբյուրը՝ yerevan.today