Լրահոս

03.07.2019 08:58


Կրակոցներ Երևանում. սպանվել է «օրենքով գող»

Կրակոցներ Երևանում. սպանվել է «օրենքով գող»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Երևանում սպանվել է «օրենքով գող»: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ են հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ, նշված շենքի բակում հայտնաբերել են սպանվածի դին:

Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից արձակված մի քանի պարկուճներ և չկրակված գնդակ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով, սպանվածը Անդրանիկ Հարությունյանն է՝ քրեական աշխարհում հայտնի, «օրենքով գող» Անդիկը:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի հատկանիշներով:

Այս խորագրի վերջին նյութերը