Աննա Հակոբյանը հրաժարվել է օգնել Ապրիլյան պատերազմի վիրավոր զինվորին (տեսանյութ)
168.am-ը գրում է․ Ապրիլյան պատերազմի հերոս Հայկ Սեխլիյանի կյանքն ապահովագրելու համար հրատապ 35 հազար եվրո է հարկավոր. Գերմանիայի մասնագետները երաշխավորել են փրկել հայ սերժանտի կյանքը: Խնդիրն առաջացել է վերջին մեկ տարում. զինվորի մարմնում մնացած երեք բեկորներից մեկը կպել է ողնուղեղին, կյանքի համար խիստ վտանգավոր է դարձել:
Թալիշում գրադի ականի պայթյունից հետո ողնաշարի ծանր վնասվածք ստացած Հայկի առաջին վիրահատությունը Ստեփանակերտում էին արել, որ ապրեցնեն, բեկորներից ամենամեծը հանվել էր այդ ժամանակ: Օրեր անց՝ ուղղաթիռով Երևան տեղափոխվելուց հետո, զինվորը երկրորդ վիրահատությունն էր տարել: Հանված մի քանի բեկորներից հետո Հայկը ստացել էր վերականգնողական բուժօգնություն, հենվում էր ոտքերին, մի կերպ տեղաշարժվում էր ձեռնափայտերի օգնությամբ, սակայն այսօր հակառակ դինամիկան է զարգանում: Ծառայության մեջ գտնվող սերժանտին այլևս ցուցված չէ վիրահատություն, բարդացած վիճակի միակ լուծումը Գերմանիա մեկնելն է: Հրամանատարի օգնությամբ եղել է Բադեն-Բադենում, լավագույն մասնագետները 6-շաբաթյա վերականգնողական կուրսեր են նշանակել:
Հայկը գումար չունի, ՊՆ-ն օգնել է շատ հարցերում, ավելին անել, ասել են՝ ի վիճակի չեն: Սերժանտը դիմել է վարչապետ Փաշինյանին, երկու հանդիպումներից կորզած խոստումն այդպես էլ օդում է մնացել:
«Երկու անգամ հանդիպել եմ վարչապետին, զինվորի տանը և մի միջոցառման շրջանակներում, երկու դեպքում էլ պատասխանը ոչ դրական էր, ոչ էլ բացասական, ասաց՝ հետևողական կլինեմ: Կարգադրեց օգնականներին զբաղվել իմ հարցով, մինչ օրս պատասխան չկա: Այդ հանդիպումներից հետո երեք անգամ գրավոր եմ դիմել նաև կառավարության ղեկավարին. արձագանք չեղավ, Ֆեյսբուքով դիմելուց հետո վարչապետի էջի վարողը կոորդինատներս խնդրեց, որ կապի դուրս գան, դա էլ չեղավ»,-ասում է Հայկ Սեխլիյանը:
Խնդրին տեղյակ է նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ընդ որում՝ դեռ անցած տարվանից:
«Զինվորի տուն այցելած նախարարին հանդիպել եմ դեմ առ դեմ, վարչապետի հետ հանդիպման ժամանակ։ Մինչ այդ խնդրի մասին նրան տեղեկություն փոխանցվել էր գրավոր՝ ՊՆ բուժվարչության միջոցով. ոչ դրական, և ոչ էլ բացասական պատասխան այդպես էլ չստացա»,-պարզաբանում է Հայկ Սեխլիյանը:
Հայկ Սեխլիյանի վերջին ու ամենամեծ հույսը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է եղել, նրա անունից, սակայն, մերժել են օգնել զինվորին:
«Մեծ ակնկալիքներով անցած շաբաթ Աննա Հակոբյանի հիմնադրամին դիմեցի։ Պատասխանը եղավ այն, որ իրենց նպատակների մեջ չի մտնում զինվորի բուժօգնության հարցերը լուծելը, իրենք «Զինվորի տուն» կենտրոնին են աջակցում»,-այսպես են արձագանքել զինվորի խնդրանքին, ով Ապրիլյան պատերազմի դեպքերից հետո 1-ին կարգի հաշմանդամ է դարձել:
Փորձեցինք Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամի կանոնադրական նպատակներն ուսումնասիրել՝ հասկանալու, թե որքանով էր այդ իրավունքը տրված վարչապետի տիկնոջը՝ այն դեպքում, երբ Շառլ Ազնավուրին նվիրված երևանյան համերգը չտապալելու համար նա մեկ-երկու ժամում ստիպված եղավ որոշում ընդունել և հիմնադրամից 18 մլն դրամ գումար դուրս գրել՝ փակելու Համալիրի վարձակալության ծախսերը, կազմակերպիչների պայմանագրերի չկատարած պարտավորությունները, միայն թե վարչապետի հովանու ներքո կազմակերպված համերգի տապալումից խուսափեին, չհեղինակազրկվենք՝ որպես պետություն, սակայն պաշտոնական կայքում կանոնադրություն չկար:
Ի դեպ, վարչապետի հովանու ներքո կազմակերպված համերգը տապալումից «փրկած» 18 միլիոն դրամ գումարը ճիշտ այնքան էր, որքանով կփրկվի Հայկ Սեխլիյանի կյանքը։
Փորձեցինք կապվել Աննա Հակոբյանի խոսնակի հետ՝ հետաքրքրվելու՝ քանի՞ նվիրատու է պարզաբանման համար դիմել հոգաբարձուների խորհրդին՝ մայիսի 26-ին կայացած համերգից հետո, և նրանցից քանիսն են դժգոհել, որ իրենց նվիրատվություններով ոչ թե կյանք է փրկվել, այլ համերգ՝ տապալումից:
Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը մեր զանգերին չպատասխանեց. Հուսանք՝ Լիբանանից վերադառնալուց հետո վարչապետի տիկնոջ փոխանցած մեկնաբանությունը կստանանք ու կհրապարակենք։
Մի՞թե Աննա Հակոբյանը երկու անչափահաս զավակներ մեծացնող սերժանտ Հայկ Սեխլիյանի կյանքը փրկելու համար գումար նվիրաբերելը շատ ավելի վտանգավոր է համարել կանոնադրական նպատակներից շեղվելու նախադեպի համար, քան համերգի անփույթ կազմակերպիչների փոխարեն պատասխանատվություն վերցնելը:

Մանրամասները՝ 168.am-ում։