Քաղաքական

03.07.2019 09:42


Եթե երկրորդ անգամ առաջարկեն ինձ առաջադրել ԲԴԽ անդամի թեկնածու, չեմ համաձայնվի․ Աննա Մարգարյան

Եթե երկրորդ անգամ առաջարկեն ինձ առաջադրել ԲԴԽ անդամի թեկնածու, չեմ համաձայնվի․ Աննա Մարգարյան

Եթե երկրորդ անգամ «Իմ քայլը» խմբակցությունից առաջարկեն ինձ առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու, չեմ համաձայնվի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցության կողմից ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրված, բայց չընտրված Աննա Մարգարյանը։

«Եթե 1 անգամ այդ գործընթացով անցնում ենք, երկրորդ անգամ դա արդեն անլուրջ երեւույթ է։ Բնականաբար, դրան չեմ համաձայնվի»,-նշեց նա։

Դիտարկմանը, թե նրա չընտրվելը կապեցին Ազգային ժողովի անլրջության հետ, Աննա Մարգարյանը նշեց․ «Ես գնահատական չեմ տա, դա անլրջություն է, թե միտում է։ Ես ունեմ արձանագրված փաստ՝ 66 ձայն կողմ, եւ դա ինձ համար արդեն բավական է իմ վերջնական որոշումը կայացնելու համար»։

Հարցին՝ գուցե իր պատասխանները չբավարարեցի՞ն իշխող ուժի պատգամավորներին, Աննա Մարգարյանն արձագանքեց․ «Ես այնտեղ խնդիր չունեի բավարել-չբավարարելու իրենց ակնկալիքները։ Այստեղ խնդիրն այլ էր, թե ինչպես են պատկերացնում հետագա զարգացումները։ Մեկը կարող է այս տեսակետը կիսել, մյուսները՝ ոչ։ Յուրաքանչյուրն իր ներքին համոզմունքով թող ղեկավարվի։ Եթե պատգամավորը տվել է կողմ կամ դեմ ձայն՝ ղեկավարվելով իր ներքին համոզմունքով, հիմնվելով իմ տված տեսակետների վրա, ես միմիայն կարող եմ հարգել նման պատգամավորին։ Այն դեպքերում, երբ որ պատգամավորը պարզապես ցանկանում է դրսեւորել խմբային պատկանելիություն, անձնական շահեր՝ ստորադասելով հասարակական շահերը պետական քաղաքականության իրականացման ուղիները այդ դեպքում ես չէ, որ պետք է դրա արձագանքը տամ, այլ այն անձինք, ովքեր իրեն ընտրել են»։

Մանրամասները՝ NEWS.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը