Տրիպոլիի մերձակայքում ներգաղթյալների կենտրոնին հասցված ավիահարվածից 40 մարդ Է զոհվել
Առնվազն 40 մարդ Է զոհվել այն ավիահարվածի հետեւանքով, որը հասցվել Է Լիբիայի մայրաքաղք Տրիպոլիի մերձակայքում միգրանտների կենտրոնին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 3-ին այս մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով մի աղբյուրի: Վերջինիս տվյալներով՝ եւս շուրջ 80 մարդ վիրավորվել Է:
Ինչպես հաղորդել Է Agence France-Presse-ը, Տրիպոլիի Թաջուրա արվարձանում գտնվող կենտրոնի ներկայացուցիչները պնդում են, որ ավիահարվածի հետեւում կանգնած են Լիբիայի ազգային բանակի ուժերը, որը գտնվում Էֆելդմարշալ Խալիֆա Հավթարի հրամանատարության ներքո:
Լիբիայում այժմ գործում են միջազգային հանրակցության կողմից ճանաչված Ազգային հաշտության կառավարությունը եւ Աբդալա Աբդուռահման աթ Թանիի ժամանակավոր կաբինետը, որը գործում Է երկրի արեւելքում՝ ընտրված խորհրդրանի հետ մեկտեղ եւ որին պաշտպանում Է Լիբիայի ազգայն բանակը:
Հաֆթարն ապրիլի 4-ին հայտարարել Է Տրիպոլիի վրա հարձակում սկսելու մասին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մարտական գործողությունների սկզբից զոհվել Է 750-ից ավելի մարդ, վիրավորվել՝ ավելի քան 4,4 հազարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Տրիպոլիի մերձակայքում ներգաղթյալների կենտրոնին հասցված ավիահարվածից 40 մարդ Է զոհվել
Առնվազն 40 մարդ Է զոհվել այն ավիահարվածի հետեւանքով, որը հասցվել Է Լիբիայի մայրաքաղք Տրիպոլիի մերձակայքում միգրանտների կենտրոնին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 3-ին այս մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով մի աղբյուրի: Վերջինիս տվյալներով՝ եւս շուրջ 80 մարդ վիրավորվել Է:
Ինչպես հաղորդել Է Agence France-Presse-ը, Տրիպոլիի Թաջուրա արվարձանում գտնվող կենտրոնի ներկայացուցիչները պնդում են, որ ավիահարվածի հետեւում կանգնած են Լիբիայի ազգային բանակի ուժերը, որը գտնվում Է ֆելդմարշալ Խալիֆա Հավթարի հրամանատարության ներքո: