Լրահոս

03.07.2019 11:50


Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը մահացել է (տեսանյութ)

Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը մահացել է (տեսանյութ)

Հուլիսի 3-ին` ժամը 05:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Կովսական ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ.Ս., ծնված 1957 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Ողջի գետը:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ գետից դուրս են բերել ավտոմեքենան, սրահում հայտնաբերել Հ.Ս.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը