«Ո՞նց կարելի է առաջ գնալ, երբ սեփականության իրավունքը բռնաբարվում է». Բոստանջյան
Տնտեսության մեջ տխուր իրավիճակ է. փայլուն իրավիճակ նկարագրելու համար շեշտադրվում է տնտեսական ակտիվության ցուցանիշը, ինչը կվազի ցուցանիշ է, որը քիչ կապ ունի տնտեսական զարգացման հետ: Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Բացի սելֆիներից եւ սեռաապականացումից, հիմնական զանգվածը, որն աջակցեց հեղափոխությանը, ըստ էության, ակտիվորեն զբաղված է շահումով խաղերով եւ զվարճանքներով: Այդ ինստիտուտները կեղծ ֆինանսական հոսքեր են ստեղծում, եւ տպավորություն է ստեղծվում, որ նախորդ ժամանակարշջանի համեմատ՝ ակտիվ ենք, բայց այդ ակտիվությունը սիզիփոսյան, անհեռանկար, անօգուտ աշխատանք է»,-ասաց նա:
Բոստանջյանը նկատեց, որ, օրինակ, Հոնկոնգի արտահանման 56 տոկոսը բարձր տեխնոլոգիաներն են, իսկ Հայաստանում առանց այդ էլ փոքր արտահանման ծավալի մեջ այդ ոլորտը կազմում է 0,19 տոկոս:
Ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձը 55 հազարից 68 հազար դարձնելու նախաձեռնությանը, տնտեսագետը նշեց. «Մենք իրավունք չունենք կետային, մակերեսային մոտեցումներ հանդես բերել տնտեսական զարգացման վերաբերյալ: Մենք ունենք ոչ արդիական տնտեսություն, մենք կարիք ունենք ճակատային փոփոխությունների»:
Ըստ բանախոսի՝ ներդրումները տնտեսության մեջ ամենաբարդ գործընթացն են, այստեղ ռիսկերը չափազանց մեծ են: Ներդրումների ոլորտում կա ժամանակային լագ, ներդրողը ֆինանսներ է դնում որոշակի ժամանակ հետո շահույթի ակնկալիքով. «Եթե նա հասկանում է, որ այդպիսի ակնկալիք չի կարող ունենալ, որեւէ մեկը ներդրումային գործունեությամբ չի զբաղվի: Ներդրումների համար իրավական, ինստիտուցիոնալ, կուռ ու անհողդողդ հիմքեր են պետք, որոնք չեն տատանվում: Դրան պետք է գումարվեն ընդգծված պետական, օրենքով սահմանված երաշխիքները: Մեր հայ մարդը վախվորած է ներդրումային գործունեություն իրականացնելիս, օտար մարդը գալու է էստեղ ներդրո՞ւմ անի»,-ասաց Բոստանջյանը:
Նա նկատեց, որ, օրինակ, 2018-ի առաջին եռամսյակում 95 մլն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ են եղել, իսկ 2019-ի առաջին եռամսյակում՝ 34,4 մլն դոլարի.
«Գրեթե երեք անգամ պակաս է, այսինքն՝ այս ոլորտում ընդգծված նահանջ ենք ունեցել: Հուզիչ, հեղափոխական հայտարարություններով, թե եկեք հարստացեք ու հարստացրեք, ո՞նց կարելի է առաջ գնալ, երբ սեփականության իրավունքը բռնաբարվում է: Ասում են՝ բռնելու ենք, բաց չենք թողնելու»,-հավելեց տնտեսագետը:

Աղբյուրը՝ news.am