Աննա Հակոբյանը չի մերժել աջակցել Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխիլյանին. պարզաբանում
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը չի մերժել աջակցել Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխիլյանին. բուժման հետ կապված գումարի հայթայթումն ընթացքի մեջ է: Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանն արձագանքել է «168 ժամ» պարբերականի հրապարակած «Աննա Հակոբյանը հրաժարվել է օգնել Ապրիլյան պատերազմի վիրավոր զինվորին» հոդվածին: Աննա Հակոբյանի մամուլի խոսնակի պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.
«Ի պատասխան ս.թ. հուլիսի 2-ին «168 ժամ» պարբերականի հրապարակած «Աննա Հակոբյանը հրաժարվել է օգնել Ապրիլյան պատերազմի վիրավոր զինվորին» հոդվածին հարկ ենք համարում նշել հետեւյալը.
«Իմ քայլը» հիմնադրամն ամեն օր ստանում է տասնյակ դիմումներ եւ զանգեր սոցիալական ու առողջապահական խնդրանքներով։ Եթե սոցիալական դիմումները դիտարկվում են աղքատության փուլային հաղթահարման ծրագրի շրջանակներում կամ ուղղորդվում են գործընկեր կազմակերպություններ, ապա առողջական դիմումների դեպքում առկա է ամիսների գործունեության ընթացքում հստակեցված մոտեցում, որն առնվազն երկու անգամ բարձրաձայնել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։ Այս տարվա փետրվարին, ապա մայիսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսների ընթացքում նա խնդրել է «Իմ քայլը» հիմնադրամին չդիմել անհատական առողջական խնդիրներով. «Ես ներողություն եմ խնդրել և կրկին ներողություն եմ խնդրում, որ մենք չենք կարողանում այդ անհատական դիմումներին արձագանքել, որովհետեւ դրանք շատ մեծ թիվ են կազմում և շատ մեծ ռեսուրս են պահանջում, և եթե մենք զբաղվենք դրանով, ուրիշ ոչ մի բանով չպետք է զբաղվենք։ Երբ որ մեր միջոցներն այնքան մեծ կլինեն, որ մենք մեր անելիքները անելուց դուրս հավելյալ բյուջե կունենանք, կսկսենք նաեւ մարդկանց այդ ճանապարհով օգնել»,- ասել է Աննա Հակոբյանը (https://mystep.foundation/hy/news/345/)։ Հիմնադրամին առողջական խնդիրներով դիմող քաղաքացիներին պատասխան տրվում է այս մոտեցման շրջանակներում։
Հավելյալ հստակության համար նշենք. «Իմ քայլը» հիմնադրամն այս պահին չի զբաղվում առողջական խնդիրներով, թեպետ Հիմնադրամի աշխատակիցները ցավում են ստացված յուրաքանչյուր դիմումի համար։ Հիմնադրամն ունի ստանձնած հանձնառություններ, որոնք արդեն իսկ մեծ ռեսուրսներ են պահանջում, և այդ հանձնառություններից մեկն էլ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին աջակցությունն է, որը 2019 թվականի ընթացքում կազմելու է ավելի քան 194,800,000 դրամ (https://mystep.foundation/hy/our-work/237/)։ Խոշոր հանձնառություններից է նաեւ աջակցությունը Հայաստանի դասական երաժշտության պետական կոլեկտիվներին, ինչը հնարավորություն է տալիս ապահովել դրանց գոյությունն ու զարգացումը։ Այս ուղղությամբ Հիմնադրամը տրամադրում է ամսական ավելի քան 60 միլիոն դրամ (https://mystep.foundation/hy/our-work/178/)։ Ինչ վերաբերվում է Շառլ Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգին, անհրաժեշտ ենք համարում նշել միայն, որ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից համերգի կազմակերպմանն ուղղվել է ոչ թե 18 միլիոն դրամ, ինչպես նշված է հոդվածում, այլ մոտ 8,5 միլիոն դրամ։ Այդ գումարը Հիմնադրամը ստացել է որպես նպատակային նվիրատվություն, ինչը նշանակում է, որ այն կարող էր ծախսվել միայն այն նպատակով, ինչ նպատակով որ նվիրատուն փոխանցել էր Հիմնադրամին։
Հայկ Սեխիլյանի անունից չի ստացվել Հիմնադրամում՝ ո'չ էլեկտրոնային փոստով, ո'չ ֆեյսբուքյան էջի միջոցով։ Բազմաթիվ հեռախոսազանգերի մեջ հիմնադրամի աշխատակիցները չեն առանձնացրել նրա զանգը եւ հնարավոր է, որ զանգի պահին էլ չեն ըմբռնել՝ ում հետ են խոսում եւ տվել են առողջապահական խնդիրների վերաբերյալ դիմումների ստանդարտ պատասխանը։
Սակայն սույն թվականի հունիսի 14-ին Հայկ Սեխիլյանը նամակ է գրել Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջին, որին ի պատասխան նրան խնդրել ենք հեռախոսահամար տրամադրել, որպեսզի իր հետ հնարավոր լինի մանրամասն քննարկել հարցը։ Հեռախոսազրույցում Հայկ Սեխիլյանը Աննա Հակոբյանի մամուլի խոսնակին ներկայացրել է իր առողջական վիճակը, բուժման հնարավորությունները։ Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայկ Սեխիլյանը կուղարկի իր առողջական վիճակի մասին բժշկական փաստաթղթերը, որպեսզի հնարավոր լինի կազմակերպել նրա բուժումը։ Հայկ Սեխիլյանին ասվել է, որ նրա հարցով կզբաղվենք և իր հետ կապ կհաստատենք, երբ գտնենք բարերարների կամ կազմակերպությունների, որոնք կօգնեն ապահովել այդ թանկարժեք վիրահատությունը։ Արդեն իսկ կապ ենք հաստատել մի շարք կազմակերպությունների, բժշկական կենտրոնների հետ, ներկայացրել ենք Սեխիլյանի առողջական վիճակն ու փորձել ենք գտնել աջակցության որևէ տարբերակ։
Ներկայում էլ շարունակում ենք ջանքերը Հայկ Սեխիլյանին օգնելու համար։
Վերջին մեկ տարվա ընթացքում Աննա Հակոբյանը քաղաքացիներից ստացել է մի քանի հազարի հասնող նամակ և հեռախոսազանգ, որոնց պատասխանում է Աննա Հակոբյանի օգնականը։ Օգնականը պատասխանատու է նաև Աննա Հակոբյանի ամենօրյա հանդիպումների և արտասահմանյան այցերի կազմակերպման համար, քաղաքացիների խնդիրներին արձագանքում է այդ աշխատանքին զուգահեռ։ Նամակների մեծ մասը ստանում է աջակցություն կամ մեր միջնորդությամբ ուղղորդվում որևէ կազմակերպություն, պետական գերատեսչություն։ Այս ընթացքում Աննա Հակոբյանին դիմած և աջակցություն ստացած քաղաքացիների պատմությունները գերազանցում է հարյուրը․ հարկ է նշել, որ դրանցից որևէ մեկին մասին չի բարձրաձայնվել կամ լուսաբանվել՝ Աննա Հակոբյանի պահանջով։ Սակայն հաշվի առնելով հարցի շուրջ հանրային նման ուշադրությունը՝ անհարկի մեղադրանքներին վերջ տալու համար ներկայացնում ենք վերջին մեկ ամսվա ընթացքում մեր միջնորդությամբ միայն բժշկական օգնություն ստացած քաղաքացիների պատմություններից մի քանիսը։
Սբ․Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բուժում ստացող Տավուշի մարզի բնակիչ 19-ամյա Լևոն Դավթյանի կյանքը փրկելու համար անհրաժեշտ դեղամիջոցի ձեռք բերման համար Աննա Հակոբյանի անձնական խնդրանքով բարերարների կողմից տրամադրվել է 4 միլիոն դրամ։ Այժմ Լևոն Դավթյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Արթիկից թոշակառու Կարինե Հովհաննիսյանը բժշկական հետազոտություն է ստացել Սբ․ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, իսկ այժմ համապատասխան բուժում է ստանում Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում։
7-ամյա Նորայր Մանուկյանն էլ, ով կուրացման խնդիր ունի, Աննա Հակոբյանի միջնորդությամբ բժշկական հետազոտություն է անցել Սանկտ Պետերբուրգում։
Վրեժ Քյարունցի Հեպատիտ C-ով տառապող 24-ամյա դստերը Հնդկաստանում փոխպատվաստումը կատարելու համար ապահովել ենք ավիատոմսերով։ Հանրային ուշադրության կենտրոնում հայտնված, բայց չբարձրաձայնված դեպքերից է նաև սամբիստ Կոլյա Կարապետյանի դեպքը։ Աննա Հակոբյանի միջնորդությամբ բժշկական տարբեր կենտրոններում մի քանի ամիս շարունակ նրան տրամադրվել է անվճար բուժում։ Այս ցանկը կարելի է երկար շարունակել։ Առաջիկայում հանդես կգանք ծավալուն հաշվետվությամբ և կներկայացնենք «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների կատարած աշխատանքից զատ Աննա Հակոբյանին դիմած և աջակցություն ստացած քաղաքացիների մասին համապարփակ տեղեկատվություն»։