Աշխարհ

03.07.2019 14:43


Եվրախորհրդարանը չկարողացավ նախագահ ընտրել քվեարկության առաջին փուլում

Եվրախորհրդարանը չկարողացավ նախագահ ընտրել քվեարկության առաջին փուլում

Եվրախորհրդարանի (ԵԽ) ղեկավարի պաշտոնի համար առաջադրված չորս թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ձայների բացարձակ մեծամասնություն հավաքել, ինչի պատճառով հայտարարվել Է քվեարկության երկրորդ փուլ: Այդ մասին են վկայում հուլիսի 3-ի առավոտյան կայացած քվերակության արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդամենը հաշվվել Է 662 քվե: Ըստ որում, լավագույն արդյունքը ցուցադրել Է իտալացի թեկնածու Դավիթ Սասոլին՝ հավաքելով 325 քվե, ինչը պակաս Է 50 տոկոս + 1 քվեից, որն անհրաժեշտ Է առաջին փուլում հաղթանակի համար:

«Ոչ ոք բացարձակ մեծամասնություն չհավաքեց, հայտարարվել Է երկրորդ փուլ»,- նշել Է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնից հեռացող Անտոնիո Տայանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը