Լրահոս

03.07.2019 15:30


Էրեբունիում 20-ամյա երիտասարդը դանակահարել է 32-ամյա տղամարդու

Էրեբունիում 20-ամյա երիտասարդը դանակահարել է 32-ամյա տղամարդու

Հունիսի 29-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հիվանդանոցից հայտնել էին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 32-ամյա մի տղամարդ:

Ոստիկանությունից հայտնում են, որ Էրեբունու եւ Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած համատեղ օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 29-ին՝ ժամը 17.20-ի սահմաններում, Խաղաղ Դոնի 13 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակով հարվածել է 20-ամյա մի երիտասարդ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 2-ին՝ ժամը 13.00-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Նա ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը