Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ` պարզաբանումներ տալու
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Լեհաստանի դեսպանատան մուտքի արտոնագրերի տրամադրման վերաբերյալ «Հետք»-ի հրապարակմանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 3-ի ճեպազրույցի ընթացքում Նաղդալյանն ասաց, որ այս հարցի առնչությամբ Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն՝ պարզաբանումներ տալու, ինչպես նաև նրան ներկայացվել է Հայաստանի ԱԳՆ դիրքորոշումը:
«Այս հարցը դիտում ենք առավել լայն` ԵՄ-ի հետ վիզաների դյուրացման գործընթացի հաստատման համատեքստում, և այդ գործընթացի որևէ դրույթի կատարման գործընթացում թերացումները մեզ համար անընդունելի են, և մենք խստորեն անդրադառնալու ենք այս հարցին: Նշեմ, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում մենք մշտապես ընդգծում ենք մարդկանց միջև շփումների խրախուսման կարևորությունը և այս հարցին մշտապես հետամուտ ենք լինելու»,- ասաց Նաղդալյանը:
«Հետք»-ը գրել էր մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացում Հայաստանում Լեհաստանի դեսպանության ստեղծած արհեստական խոչընդոտների մասին, ինչի հետևանքով Շվեյցարիայի մուտքի արտոնագիր ստանալու համար «Հետք»-ի լրագրողը ստիպված եղավ մեկնել Թբիլիսի, որտեղ էլ Շվեյցարիայի դեսպանատունը շատ արագ տրամադրեց մուտքի արտոնագիրը: