Ընտանիքի 5 անդամ շամպինիոն ուտելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց
Հուլիսի 2-ին՝ ժամը 4.15-ին, Մարտունու հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել նույն ընտանիքի հինգ անդամ:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տանը՝ շամպինիոն տեսակի սունկ ուտելու հետեւանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: