Լրահոս

03.07.2019 16:35


Ամերիաբանկն ընդլայնում է առևտրի ֆինանսավորման հնարավորությունները Հայաստանում

Ամերիաբանկն ընդլայնում է առևտրի  ֆինանսավորման հնարավորությունները Հայաստանում

Ամերիաբանկը շարունակում է Հայաստանում ամրապնդել առաջատարի դիրքը առևտրի ֆինանսավարման ոլորտում:

Միջազգային ասպարեզում ձեռք բերած վստահության ու բարձր վարկանիշի շնորհիվ Բանկը շարունակում է արդյունավետ համագործակցությունը միջազգային կառույցների և օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ: Հերթական հաջողված գործարքները` այս անգամ Raiffeisen Bank International-ից Ամերիաբանկը ներգրավել է 9.7 մլն ԱՄՆ դոլար, իսկ Unicredit Austria բանկից` 7.0 մլն ԱՄՆ դոլար` առևտրի ֆինանսավորման նպատակով:

Ֆինանսավորման այս նոր միջոցները հնարավորություն կտան միջազգային առևտրով զբաղվող հաճախորդներին իրենց գործունեությունը կազմակերպել առավել մրցակցային և նպաստավոր պայմաններով:

«Նպատակ ունենալով նպաստել Հայաստանի առևտրի շրջանառության զարգացմանը` մենք շարունակում ենք ընդլայնել առևտրի ֆինանսավորման հնարավորությունները` ակտիվ համագործակցելով ոչ միայն միջազգային կառույցների, այլ նաև հեղինակավոր առևտրային բանկերի հետ: Միայն այս տարվա առաջին կիսամյակում Ամերիաբանկը խոշոր առևտային բանկերից ներգրավել է շուրջ 58 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական միջոցներ` ապահովելով 85% աճ նախորդ կիսամյակի համեմատությամբ: Մենք շարունակելու ենք ընդլայնել համագործակցությունը թե' ներկրողների և թե' արտահանողների հետ` առաջարկելով ֆինանսավորման առավել ճկուն պայմաններ ու ժամանակակից լուծումներ»,-նշեց Ամերիաբանկի Առևտրի ֆինանսավորման կենտրոնի ղեկավար Սուրեն Քոչարյանը:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը