Լրահոս

04.07.2019 09:21


Կրակոցներ Էջմիածնում. հեղինակը «Ռադար Ավիա» ՓԲԸ-ի տնօրենն է

Կրակոցներ Էջմիածնում. հեղինակը «Ռադար Ավիա» ՓԲԸ-ի տնօրենն է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկնության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 2-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խուլիգանության փաստով, որի ժամանակ կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը ժամը 23:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 66-ամյա Գևորգ Ղազարյանը Էջմիածին քաղաքի Տեր-Գաբրիելյան փողոցում կրակոցներ է արձակել: Ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են Գ. Ղազարյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին:

Պարզվել է, որ ոստիկանների ստացված տեղեկությունները հավաստի են եղել, նա իրեն պատկանող «Սայգա» տիպի ինքնաձիգից մի քանի անգամ կրակոցներ է արձակել դեպի օդ՝ խախտելով հասարակական կարգը: Հայտնաբերվել է «Սայգա» տիպի ինքնաձիգը:

Այս խորագրի վերջին նյութերը