Լրահոս

04.07.2019 14:15


Դանակով հարվածել է հոր այտին ու ձեռքին՝ պատճառելով վնասվածք (լուսանկար)

Դանակով հարվածել է հոր այտին ու ձեռքին՝ պատճառելով վնասվածք (լուսանկար)

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ հուլիսի 3-ին՝ ժամը 00.30-ի սահմաններում, Լուկաշին գյուղի 41-ամյա մի բնակիչ տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է հոր հետ և խոհանոցային դանակով հարվածել նրա այտին և ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ոստիկանությունից հայտնում են, որ նույն օրը նա բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը