Լրահոս

05.07.2019 09:50


Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին մեքենան շրջվել է. կան տուժածներ

Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին մեքենան շրջվել է. կան տուժածներ

Հուլիսի 4-ին՝ ժամը 17:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծաղկավան գյուղի սկզբնամասում «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենան (Ա.Ա., ծնված 1988 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ:

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Վարորդը և ուղևորները (Վ.Դ., 1986 թ. և Հ.Լ., 1988 թ.), հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ: Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ երկու ուղևորներինը՝ միջին ծանրության, այնուհետև վարորդը (ուղղաթիռով), իսկ երկու ուղևորները (շտապօգնության ավտոմեքենայով) տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ:

Այս խորագրի վերջին նյութերը