Լրահոս

05.07.2019 13:25


Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՏՄ բոլոր երկրների նախագահների և Պուտինի հետ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՏՄ բոլոր երկրների նախագահների և Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ վերջին օրերին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՏՄ բոլոր երկրների նախագահների հետ: Քիչ առաջ էլ խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Բոլոր հեռախոսազրույցները վերաբերում էին ԵԱՏՄ ընթացիկ եւ երկարաժամկետ օրակարգի հարցերին:

Քննարկեցինք նաեւ ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք նիստի հետ հապված հարցեր:

Իհարկե, բոլոր զրույցներում անդրադարձ է եղել նաեւ երկկողմ հարաբերությունների օրակարգերին»,–գրել է Փաշինյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը