Սահմանադրության օրվա առթիվ տարածած շնորհավորական ուղերձը հերթական անգամ ի ցույց դրեց Փաշինյանի վախերը եւ վատ քողարկված մտահոգությունները։
Մարդը «բնազդով» զգում է, որ 2018թ. ապրիլից ի վեր իր ծավալած բուռն հակասահմանադրական գործունությանը վաղ թե ուշ իրավական եւ քաղաքական գնահատական է տրվելու, ու էս գլխից փորձում է ապահովագրել իրեն, ինքն իրեն եւ իր հետ դեռեւս աղոտ հույսեր կապող շրջանակներին համոզել, որ ինչ արել է` ճիշտ է արել. «Նախորդ տարի մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք իրենց բնույթով լիարժեք համապատասխանում էին Սահմանադրության տառին և ոգուն, եւս մեկ անգամ ապացուցում են, որ մեր քայլերը միտված են իրավունքի եւ օրենքի գերակայության ապահովմանն ու ամրապնդմանը»:
Սահմանադրության տառ եւ ոգի, Սահմանադրություն, իրավունքի եւ օրենքի գերակայություն ասելով` նկատի ունի Մայր օրենքի բազմաչարչար 2-րդ հոդվածի առաջին պարբերությունը, որտեղ գրված է` «Հայաստանի հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։
Մնացածի վրա (այդ թվում` նաեւ նույն հոդվածի երկրորդ եւ երրորդ պարբերությունների, որոնց համաձայն, «ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով», եւ «իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»), կներեք արտահայտությանս` խորապես «խնչած ունի»։
Այլապես պետք է խոստովաներ, որ չսպասելով «ազատ ընտրություններին»՝ յուրացրել է իշխանությունը։
Դեկտեմբերի 10-ի «ազատ ընտրություններից» հետո էլ «պետական մակարդակով» է ոտնատակ տվել Սահմանադրությունը եւ սահմանադրական կարգը` հրապարակավ մատ թափ տալով դատարանների վրա, արգելափակել տալով դատարանների դռները, իր «սրտի դատավոր» Վահե Գրիգորյանի միջոցով խաղի սեփական կանոնները պարտադրելով այսօրվա դրությամբ սահմանադրական կարգի միակ երաշխավոր Սահմանադրական դատարանին։
Այսքանից հետո «Հայաստանի հարգելի քաղաքացիներին» ուղղված մեսիջը` որ «Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է և մենք հետևողականորեն շարունակելու ենք իրավական դաշտի բարեփոխումներն ու լիարժեք անկախ դատական համակարգի կայացման ուղղությամբ քայլերը», «մենք մեր հաստատակամ քայլերով բացառելու ենք սահմանադրական կարգի դեմ հնարավոր ոտնձգությունները», պարզապես ցինիզմ է եւ փարիսեցիություն։
Իսկ հերթապահ հայտարարությունը, թե «այդ հարցում մենք զգում ենք հասարակության լիարժեք աջակցությունը, ինչը լրացուցիչ ազդակ է հաղորդում մեր գործողություններին», պարզունակ մանիպուլյացիա է եւ աչքակապություն:
«Հասարակության լիարժեք աջակցությունը» վայելող կառավարիչը տեղի-անտեղի, առիթով-անառիթ չի «հիշեցնում» այդ մասին` կամա-ակամա բացահայտելով, որ մահու չափ սարսափած է այդ «աջակցությունից» զրկվելու հեռանկարից։
Որովհետեւ առանց դրա ինքը ոչինչ է` կլորիկ զրո, որի տեղը պատմության աղբանոցն է...
Երկու վախը մի մահ է

Լիլիթ Պողոսյան