Իվանիշվիլիի տան մոտ հացադուլավորներից մեկը կորցրել է գիտակցությունը
Շեկվեթիլիում, Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր նախագահ Բիձինա Իվանիշվիլիիտան մոտ հացադուլ անողներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, նա գիտակցությունը կորցրել է։ Շտապ օգնության աշխատակիցները նրան տեղափոխել են Փոթիի հիվանդանոց:
Արդեն 11-րդ օրն է Թբիլիսիում ընթացող ցույցերին զուգահեռ Իվանիշվիլիի առանձնատան մոտ ևս ցույցեր են ընթանում, ցույցի մի քանի մասնակից հացադուլ է անում:
«Հացադուլավորների առողջական վիճակը վատթարանում է, սակայն նրանք չեն պատրաստվում դադարեցնել հացադուլը: Գիտակցության եկած հացադուլավոր Խաթունայի վիճակն այս պահին բժիշկները բավարար են գնահատում, նա շաքար ունի»,-հայտարարել է հիվանդանոցում գտնվող «Միացյալ ազգային շարժման» Քոբուլեթիի գրասենյակի ղեկավար Բոնդո Թեդորաձեն:
Իվանիշվիլիի տան մոտ հացադուլավորներից մեկը կորցրել է գիտակցությունը
Շեկվեթիլիում, Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի տան մոտ հացադուլ անողներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, նա գիտակցությունը կորցրել է։ Շտապ օգնության աշխատակիցները նրան տեղափոխել են Փոթիի հիվանդանոց:
Արդեն 11-րդ օրն է Թբիլիսիում ընթացող ցույցերին զուգահեռ Իվանիշվիլիի առանձնատան մոտ ևս ցույցեր են ընթանում, ցույցի մի քանի մասնակից հացադուլ է անում:
«Հացադուլավորների առողջական վիճակը վատթարանում է, սակայն նրանք չեն պատրաստվում դադարեցնել հացադուլը: Գիտակցության եկած հացադուլավոր Խաթունայի վիճակն այս պահին բժիշկները բավարար են գնահատում, նա շաքար ունի»,-հայտարարել է հիվանդանոցում գտնվող «Միացյալ ազգային շարժման» Քոբուլեթիի գրասենյակի ղեկավար Բոնդո Թեդորաձեն:
Աղբյուրը՝ aliq.ge