Լրահոս

05.07.2019 21:36


Գեղանիստի արհեստանոցներից մեկում ուժեղ պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է

Գեղանիստի արհեստանոցներից մեկում ուժեղ պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է

Այսօր՝ հուլիսի 5-ին, Երևանի ճառագայթման բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է Արմավիրի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, 41-ամյա Հակոբ Անտոնյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 27-ին իր տան ավտոտնակում նախկին դիզելային վառելիքի ալյումինե բակի վրա զոդման աշխատանքներ կատարելու ժամանակ առաջացած պայթյունի հետևանքով:

Բակը պայթել էր, ինչի հետևանքով Հ. Անտոնյանն ու այդ պահին ավտոտնակում գտնվող, Արբաթ գյուղի բնակիչ, 48-ամյա Արսեն Կարապետյանը տարբեր աստիճանի այրվածքներով քաղաքացիների օգնությանբ տեղափոխվել էին Աստղիկ բժշկական կենտրոն, որտեղից էլ Հ. Անտոնյանը տեղափոխվել էր նշված բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը