Լրահոս

06.07.2019 10:25


Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 5-ին, ժամը 22:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:02-ին, մարվել՝ 23:30-ին:

Այրվել է Mercedes E320 մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ռ.Ա.) շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը