Վթարի հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել. կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
Հուլիսի 6-ին, ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Կա 6 զոհ և 11 տուժած:
Բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «ГАЗель» մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են մոխրացած դիեր։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է ավտովթարի հետևանքով զոհերի անունները:
Նախնական տվյալներով՝ զոհերի թիվը 6-ն է, սակայն ներկայացված են 5-ի անունները:
ՃՏՊ-ի հետևանքով մահացել են Ս.Հ.-ն (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծ.Հ.-ն (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գ.Ղ.-ն (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հ.Ա.-ն (ծնված 1973 թ., Վայոց ձորի մարզ) և Ա.-ն (ծնված 1977 թ., քաղաք Արարատ):
ՃՏՊ-ի հետևանքով տուժածներն են՝
Սողոմոն Հակոբյան (ծնված 1956 թ., քաղաք Երևան),
Ծաղիկ Հակոբյան (ծնված 1999 թ., գյուղ Երասխ),
Գագիկ Ղուկասյան (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան),
Հրանուշ Արզումանյան (ծնված 1973 թ., քաղաք Վայք),
Նկուրյան Անդրանիկ (ծնված 1977 թ., քաղաք Արարատ),
Սարիկ Ասլանյան (ծնված 1996 թ., քաղաք Արարատ),
Նարե Գրիգորայան (7 տարեկան, քաղաք Վայք),
Սլավիկ Իշխանյան(ծնված 1953 թ., քաղաք Երևան),
Ռուզաննա Հակոբյան (ծնված 1984 թ., գյուղ Երասխ),
Արսեն Միքայելյան (ծնված 2006 թ., քաղաք Արարատ),
Ֆելիքս Մելոյան (ծնված 2007 թ., գյուղ Սուրենավան):
Տուժածներից մի քանիսը տեղափոխվել են Երևան քաղաքի այլ ԲԿ-ներ: Ս.Հ.-ն, Ծ.Հ.-ն, Գ.Ղ.-ն և Ռ.Հ.-ն տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

7or.am