Orange-ի բաժանորդները կստանան բոնուսային միավորներ զանգեր կատարելու և ընդունելու, ինչպես նաև հաշիվը լիցքավորելու համար
«Ամեն ինչ փոխադարձ է» կարգախոսի ներքո Orange-ն այսօր մեկնարկեց իր բոնուսային ծրագիրը: Orange Բոնուս ծրագիրը բաժանորդներին հնարավորություն է տալիս մշտապես փոխհատուցում ստանալ իրենց կատարած վճարումների, կատարած և ստացած զանգերի համար:
Այսուհետ Orange-ի Խոսենք և Ամեն ամիս ծառայությունների բոլոր բաժանորդները կստանան բոնուսային միավորներ դեպի Հայաստանի ֆիքսված և այլ բջջային ցանցեր, ինչպես նաև դեպի միջազգային համարներ կատարած և նրանցից ստացած զանգերի համար: Ավելին, Խոսենք ծառայության բաժանորդները միավորներ կհավաքեն նաև յուրաքանչյուր ամիս կատարված 1500 դրամը գերազանցող լիցքավորումների համար:
«Մեր բաժանորդները կարող են վստահ լինել, որ Orange-ի հետ ոչ միայն ստանում են մատչելի սակագներ և հարմարավետ ծառայություններ, այլ նաև գտնվում են մեր մշտական հոգածության կենտրոնում: Մեր յուրաքանչյուր բաժանորդ պետք է զգա, որ Orange ընտանիքում ամեն ինչ փոխադարձ է», ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Սկսած մայիսից' բոնուսային միավորները կարելի է փոխանակել րոպեների կամ կարճ հաղորդագրությունների հետ' դեպի Orange համարներ կամ դեպի Հայաստանի այլ ցանցեր: Տարվա ընթացքում կընդլայնվի այն ծառայությունների ցանկը, որ կարելի է ձեռք բերել բոնուսային միավորների դիմաց:

Orange Բոնուսի մասին ավելին իմանալու համար' bonus.orangearmenia.am: