Վրաստանում հայկական համարանիշներով Mercedes-ը վթարի է ենթարկվել. կա 3 զոհ, 5 վիրավոր (լրացված)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Հանրապետությունում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հայկական համարանիշներով Mercedes-ը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 3 հոգի մահացել են, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարը տեղի է ունեցել Քարելի քաղաքի վարչական տարածքում: Վթարի հետևանքով մահացածներից 2-ը երեխաներ են, մեկը՝ կին:
Այս պահին SHAMSHYAN.com-ը փորձում է համապատասխան կառույցներից պարզել ինքնավթար է, թե բախում, ինչպես նաև մահացածների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Արագածոտնի մարզի գյուղերից մեկի հաշվեկշռում և նրանք ընտանիք են, ովքեր այս գիշեր էին մեկնել Վրաստան:
***
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Վրաստանում հայկական մեքենան վթարի է ենթարկվել Գորիի մոտակայքում:
Կան զոհեր և վիրավորներ. նախնական տվյալներով 3 մարդ զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց:
Վիրավորներից 2-ի վիճակը, վրացի բժիշկների գնահատմամբ, ծանր է, վերջիններիս տեղափոխում են Թբիլիսիի հիվանդանոց:
Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, արվում է ամեն ինչ` վերջիններիս կյանքը փրկելու, ինչպես նաև Հայաստան տեղափոխելու համար։
Արսեն Թորոսյանի հանձնարարականով՝ Վրաստան է մեկնել առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը՝ պատահարից տուժածների առողջական վիճակին տեղում ծանոթանալու, ըստ անհրաժեշտության նրանց բուժօգնությունը կազմակերպելու, ինչպես նաև Երևան տեղափոխելու հարցերը կանոնակարգելու նպատակով։
Առողջապահության նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի հետ մեկնել է նաև արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ՀՀ ԱՆ արտակարգ իրավիճակների և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Գաբրիել Թեփելիկյանը։
***
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սահմռկեցուցիչ տեղեկատվություն պետք է տամ, թեկուզ նախնական։ Վրաստանում վթարված մեքենան Mercedes A Class է (նկարում)։
Մեքենայում եղել է 8 հոգի, այսինք 3-ով ավելի, քան թույլատրված է։ Նրանցից երկուսը, նախնական տվյալներով, երթևեկել են բեռնախցիկում։
Ճամփորդությունը եղել է գիշերով և վարորդը քնել է ղեկին՝ հարվածելով ճանապարհի բետոնից պատնեշներին։ Մնացածը գիտեք, հավաստի տեղեկատվության համար հետևեք պաշտոնական լրահոսին։ Չգիտեմ նույնիսկ ինչ կոչ անեմ մեր վարորդներին։ Մտածում եմ, հավանաբար բոլոր վարորդական իրավունքները պետք է չեղարկել և բոլորից նորից շատ խիստ քննություն վերցնել։
***
Վրաստանում այսօր վթարի ենթարկվածները երկու ընտանիքի անդամներ են եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը` նշելով, որ ընտանիքներից մեկը Օշական գյուղից է, մյուսը՝ Երեւանից:
«Օշականից 5 հոգանոց ընտանիքը այսօր վաղ առավոտյան է մեկնել Վրաստան` հանգստանալու նպատակով, իսկ մյուս ընտանիքը Երեւանից է` մայրը՝ երկու երեխաների հետ: Դեռ տեղեկություն չունենք` ովքեր եմ մահացածները»,-ասաց համայնքապետը:
Նա նշեց, որ Վրաստանի մեկնած համագյուղացին Արթուր Միրիջանյանն է, նրա կնոջ անունը Ռուզաննա է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ առավոտյան ժամը 06։00-ին մոտ, Գորի-Քարելի ավտոճանապարհի 100-րդ կմ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ՝ Ռ. Հ., Է. Մ. և Ա. Մ. մահացել են, իսկ հինգը՝ Լ. Մ., Մ. Մ., Մ. Մ., Ա. Մ. և Ռ. Մ., տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիի և Թբիլիսիի բժշկական կենտրոններ։
***
Պատահարի հետևանքով տուժածները hուլիսի 8-ի առավոտյան կտեղափոխվեն Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Վրաստանում են գտնվում ՀՀ ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը և առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը: Քննարկվում է Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածների Հայաստան տեղափոխման հարցը. տուժածներից երկուսին, որոնց առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, Հայաստան տեղափոխել ուղղաթիռով, իսկ մյուս երեքին (առողջական վիճակը միջին ծանրության) վրացական շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել սահման, որտեղից հայկական կողմը տուժածներին շտապօգնության ավտոմեքենաներով կտեղափոխի համապատասխան բժշկական կենտրոն:
Նախարարի հանձնարարությամբ Վրաստանում գտնվող փոխնախարար Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ հուլիսի 8-ի առավոտյան պատահարի հետևանքով 3 տուժածները (Լ. Մ. ծնված 2002 թ., Մ. Մ. ծնված 1988 թ. և Մ. Մ. ծնված 2005 թ.) կտեղափոխվեն Հայաստան»,- նշված է հաղորդագրության մեջ: