Մայիսի վերջին կներկայացվեն հեռուստատեսային եթերը կարգավորող չափորոշիչների լրամշակումները
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանն ասել է, որ մեկ ամիս առաջ ընդունված հեռուստատեսային եթերը կարգավորող չափորոշիչները, չնայած կարճ ժամանակահատվածին, իրենց ազդեցությունն արդեն զգացնել են տվել։
-Հիմա ունենք պակաս ռիսկային, անակնկալներով չհագեցած եթեր։ Եթե մի քանի ամիս առաջ հայկական եթերը դիտելիս վստահ չէիր, թե ինչ տեսքով և ինչ ֆրազ կարող էր հնչել, և արդյոք դա ա՞յն եթերն է, որը պատշաճ է ընտանեկան դիտումների համար, հիմա, գոնե, այդ լարվածությունը դուրս է եկել, և ցցուն, արտառոց արտահայտություններ կամ դրսևորումներ այլևս չենք տեսնում,-նշել է նա։
Ըստ Գրիգոր Ամալյանի, սակայն, շտկելու դեռ շատ բաներ կան, և այդ իսկ պատճառով աշխատանքներ են տարվում մինչև մայիսի վերջը չափորոշիչները լրամշակելու ուղղությամբ։
- Բոլոր շահագրգիռ կողմերին՝ անհատ քաղաքացիներին, հասարակական կազմակերպություններին, մասնագիտական կառույցներին, կոչ ենք անում ընդունել աշխատանքի մեր հրավերը և ներկայացնել առաջարկություններ չափորոշիչների կատարելագործման հարցում,-նշել է նա։

7or.am