Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ ԳրիգորԱմալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե հասարակության մեջ թյուր կարծիք կա, որ ՀՌԱՀ-ը պետք է վերահսկի եթերը ամեն տեսանկյունից։
Նրա խոսքերով՝ հեռուստառադիո ոլորտին վերաբերող ոչ բոլոր պահանջները պետք է վերահսկվեն ՀՌԱՀ-ի կողմից, և ոլորտի զարգացման համար պետք է հզոր լծակներ տրվեն մասնագիտացված մարմիններին՝ ընդլայնելով նրանց գործունեության դաշտը։
Անդրադառնալով եթերային լեզվի կարգավորմանը՝ Գրիգոր Ամալյանը նշել է, որ երկիրն ունի մասնագիտացված մարմին՝ լեզվի տեսչությունը, և դրանով նա պետք է զբաղվի։
-Լեզվի տեսչության գործառույթները, ցավոք, թուլացված են մեխանիզմների առումով, և նրան պետք է ավելի հզոր լծակներ տրվեն։ Այդ տեսչությունը պետք է իրավունք ունենա իր ոլորտում լիարժեք աշխատելու։ Հակառակ պարագայում եթե մենք ներխուժենք այս մասնագիտական ոլորտը, հավանաբար արդար տրտունջ կլինի, թե որքանով է ՀՌԱՀ-ը մասնագիտացված լեզվագիտական փորձագիտության իմաստով,-նշել է նա։
Ո՞վ պետք է վերահսկի եթերային լեզուն
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե հասարակության մեջ թյուր կարծիք կա, որ ՀՌԱՀ-ը պետք է վերահսկի եթերը ամեն տեսանկյունից։

7or.am